Հայոց այբուբենը` ինտերնետում

Համացանցում է հայտնվել iPhone հեռախոսների համար ստեղծված հայոց այբուբենի քարտեր (Arm Flash Cards) ծրագիրը (http://itunes.apple.com/us/app/armflashcards/id530994504?ls=1&mt=8&fb_source=message):

Հայերեն քարտերի օգնությամբ երեխաները արագորեն կսովորեն ճանաչել, կարդալ և արտասանել հայոց այբուբենի տառերը, կզարգացնեն հայերեն տառեր ու բառեր լսելու և արտասանելու հմտությունը:

Այբուբենի յուրաքանչյուր տառ ունի համապատասխան նկարազարդում և ձայն: Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նկարների էսթետիկական ճիշտ ձևավորմանը` ստեղծելով բարի ու գեղեցիկ կերպարներ: